Ցավոք, սթրեսն այժմ մեր կյանքում չափազանց մեծ դեր է խաղում, և չնայած մենք ոչ միշտ ենք իվիճակի դրա պատճառներից խուսափելու, այնուամենայնիվ կարող ենք նվազեցնել սթրեսի ազդեցությունը: Սթրեսը, կամ ավելի ճիշտ` դրա հսկա չափաբաժիններին դիմակայելու մեր անկարողությունը, արդի մարդկության առողջության ամենալուրջ հիմնախնդիրներից է: Արդի կենսակերպերն այնքան տարբեր և, հաճախ, մեկը մյուսին հակասող պահանջներ են դնում մեր առջև, որ զարմանալի չէ մեր գերակշիռ մասին հատուկ, պարբերական, երբեմն էլ` անդադար սթրեսի զգացողությունը: Բոլորս էլ տարբեր կերպ ենք արձագանքում չափից ավելի ուժգնացած սթրեսին: Ոմանք նյարդայնությամբ, ոմանք դեպրեսիայով կամ գերհոգնածությամբ, սակայն, անկասկած, բոլորս էլ կարող ենք օգուտ քաղել սթրեսների նվազեցման հաճելիորեն հավասարակշռող այնպիսի մեթոդներից, ինչպիսիք են Յոգայի դիրքերը և շնչառությունը, մտակենտրոնացումը (մեդիտացիան), հոտաբուժությունը (արոմաթերապիան), մերսումն ու բազմաթիվ այլ նմանատիպ մեթոդները, որ հայտնի են մարդկությանը:
Մեր մարմինները նախատեսված են դիմակայելու սթրեսային իրավիճակներին` զանազան հորմոնների արտադրությամբ, որոնք մարմնում առաջ են բերում ֆիզիոլոգիական գործընթացների շարք: Դրանք հայտնի են “հաղթիր կամ փախիր” սինդրոմ ընդհանուր անվանմամբ, և ծառայում են մեզ պոտենցիալ վտանգ սպառնացող իրավիճակներում մեր մարմինը որոշակի դրության բերելու համար: Դրանք հավելյալ արյուն են մղում դեպի մեր մկանները, արագացնում են մեր սրտի աշխատանքը, մինչդեռ դանդաղեցնում են մարսողությունը: Այս արձագանքները տիպիկ են այն դեպքերում, երբ մեզ ֆիզիկական վտանգ է սպառնում, սակայն մեր օրերում կարող են ի հայտ գալ նաև տարբեր սթրեսների շնորհիվ, ինչից մեր մարմնին ու մտքին հավելյալ վնաս է հասցվում` առանց որևէ կարևոր կարիքի բավարարման կամ փոխհատուցման:
Մեր ողջ համակարգի վրա սթրեսի ազդեցությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է նախևառաջ ինչ-որ ձևերով խուսափել գեր-սթրեսներից, ապա հեռացնել արդեն ստացած սթրեսի պատճառած ներքին փոփոխությունները: Յոգան և այլ նշված մեթոդները կարող են այս բոլոր առումներով Քեզ մեծապես օգտակար լինել:
Քեզանից կախված է միայն այն, որպեսզի կարողանաս օրվա վերջում մի կողմ քաշվել, մի լուռ հանգիստ միջավայրում մի քանի րոպե տրամադրել ինքդ Քեզ, հանգստանալ, ապա մի շարք խաղաղեցնող մեթոդների կիրառմամբ հասնել ամբողջական հանգստի ու թարմացման: Այդ մեթդներից է նաև երկարատև, դանդաղ և ռիթմիկ ինքնամերսումը, որին կարող ես արագորեն տիրապետել մեր Յոգայի դասնթացի հենց առաջին մի քանի հանդիպման ընթացքում: Ընդհանուր առմամբ` բոլոր այս նկարագրված մեոդներն այնքան պարզ են ու հեշտ կիրառելի, որ մի քանի անգամ փորձելուց հետո դառնում են մեխանիկական և չես էլ նկատում, թե ինչպես կենսակերպդ աստիճանաբար փոխվում է ու սկսում է Քեզ էլ փոխել` թե ֆիզիկապես, թե մտապես և թե հոգեպես:
Wednesday, November 4, 2009
Subscribe to:
Posts (Atom)